Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Երիկամային պաթոլոգիաները՝ CINCO-ի դիտակետում.

ԵՊԲՀ. Երիկամային պաթոլոգիաները՝ CINCO-ի դիտակետում.

4-րդ լսարանում կայացավ հերթական CINCO-ն (Clinical investigations, cases and other): Հանդիպման դիտակետում այս անգամ երիկամային պաթոլոգիաներն էին, մասնավորապես՝ գլոմերուլոնեֆրիտները: Դասախոսություններով հանդես եկան ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ Արտեմ Գրիգորյանը՝ «Գլոմերուլոնեֆրիտների ախտաֆիզիոլոգիա», Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանը՝ «Գլոմերուլոնեֆրիտների մորֆոլոգիա» և ՀՀ ԱՆ գլխավոր երիկամաբան Աշոտ Սարգսյանը՝ «Գլոմերուլոնեֆրիտների կլինիկական դրսևորումներ» թեմաներով:

Հանդիպման մասնակիցներին անակնկալ այցով ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Ռեկտորի գլխավորությամբ կազմակերպվեց ինտերակտիվ քննարկում-բանավեճ բժիշկների և ուսանողների միջև, որից հետո մրցութային կարգով ներկայացվեցին ինտերակտիվ կլինիկական դեպքեր, իսկ հաղթողները համալսարանի կողմից ստացան մրցանակ-գրքեր:

Ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպված այսպիսի հանդիպումները սերտացնում են սովորող-դասախոս փոխհարաբերությունները, ուսանողներին թույլ են տալիս ամրապնդել գիտելիքները, զարգացնել կլինիկական մտածելակերպը, ձեռք բերել համակարգված գիտելիքներ տարբեր թեմաներից և, իհարկե, ունենալ հետաքրքիր ու բովանդակալից ժամանց:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ